https://arm.sputniknews.ru/20261118/vov-e-meghavvor-vor-hvogekan-khndirner-unecvoghnery-spanutjun-en-katarum-iravabani-tesakety-109441483.html
Ո՞վ է մեղավոր, որ հոգեկան խնդիրներ ունեցողները սպանություն են կատարում. իրավաբանի տեսակետը
Ո՞վ է մեղավոր, որ հոգեկան խնդիրներ ունեցողները սպանություն են կատարում. իրավաբանի տեսակետը
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը չի բացառում, որ կուսումնասիրեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների բուժմանն առնչվող օրենքի կետերը և… 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T08:55+0400
2026-11-18T08:55+0400
2026-11-18T08:55+0400
հայաստան
հոգեկան
սպանություն
անահիտ ավանեսյան
լիանա գասպարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106057876_0:84:1600:984_1920x0_80_0_0_dcc46c5bf857bf08fa40011e058e97e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Իրավապահները 100%-ով չեն աշխատում, իսկ հարազատների ահազանգերին չարձագանքելը համակարգային թերացում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբան, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը` անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կողմից կատարվող սպանությունների դեպքերին։Վերջին նման դեպքը գրանցվել է նոյեմբերի 7-ին Երևանում, դանակահարության հետևանքով մահացել է 29-ամյա Էրիկ Կակոյանը։ Պարզվել է, որ դանակահարողն ու Էրիկն առհասարակ միմյանց չեն էլ ճանաչել ու մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։ Հանցանք կատարած անձը հաշվառված է հոգեբուժարանում։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 16-ին հայտարարեց, որ երկրում մոտ 100 000 անձ ունի նման ախտորոշում, ու նրանց բոլորին անհնար է մեկուսացած պահել։Նրա խոսքով` տվյալ դեպքում պետք է հասկանալ` քրեական վարույթի շրջանակո՞ւմ է դատարանը հարկադրանքի միջոց կիրառել, որ անձը հաշվառվել է հոգեկան առողջության կենտրոնում` ստացիոնար բուժման, թե իր կամքով է հայտնվել այնտեղ` բուժվելու նպատակով։ Փաստաբանը նշեց` դատարանով հոգեբուժարանում հայտնվելու դեպքում անձը կարող է այդ կենտրոնից դուրս գրվել միայն դատարանով` համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո, երբ պարզվի, որ անձն այլևս վտանգավոր չէ հասարակության համար։«Ակնհայտ առողջական, հոգեկան խնդիր ունեցող անձանց դեպքում, եթե նրանք հոգեկան առողջության կենտրոնից դուրս են եկել համապատասխան բժշկական եզրակացությամբ, պետք է հասկանալ` արդյոք ապաքինման որոշումը բավարար է եղել։ Եթե դուրս է գրվում, բայց շարունակում է վտանգ ներկայացնել, ուրեմն եզրակացությունը սխալ է տրվել, ու ճիշտ չի որոշվել, որ անձը հասարակության համար անվտանգ է։ Երբ հարազատներն ահազանգում են, որ X անձը հոգեկան խնդիր ունի, բայց իրավապահները չեն միջամտում` ասելով, թե հանցանք չի կատարել, այդտեղ էլ իրավապահների թերացումն է։ Մեր օրերում իրավապահները 100%–անոց չեն աշխատում»,– նշեց Գասպարյանը։Նա չբացառեց, որ խմբակցությունը կարող է ուսումնասիրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների պահման պայմաններին, ինչպես նաև բուժմանն առնչվող օրենքի կետերը և առաջարկություններ ներկայացնել։Գասպարյանն ընդգծեց` եթե խոսքն այն մասին է, որ ընտանիքում կա հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, բայց ընտանիքն այդ մասին չի բարձրաձայնում` բացասական կարծիքներ չլսելու համար, ապա այդտեղ օրենքում բաց չկա։Հիշեցնենք, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կողմից սպանություն կատարելու դեպք եղել էր նաև 2025 թվականի հոկտեմբերին։ Անձը հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հրազենով և եղանով սպանել էր ամուսիններ Արմենուհի Ղ.–ին և Գևորգ Ղ.–ին։ 2 օր անց նույն անձը Զովաշենում սպանել է ևս 2 անձի` Մարինե Հայրապետյանին և Վահե Մարտիրոսյանին։ Դեկտեմբերի 16-ին նշանակված փորձաքննության եզրակացությամբ անձը անմեղսունակ էր ճանաչվել, ինչի հիման վրա էլ 4 անձի սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը փոխակերպվել էր բժշկական հարկադրանքի վարույթի։Ըստ օրենքի` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն ինքը պետք է ասի, որ ցանկանում է բուժվել։ Դեպքեր են լինում, երբ քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց հարազատը նման խնդիր ունի, բայց իրավապահները նշում են` պետք է ինչ–որ արարք կատարած լինի, որպեսզի նրան տեղափոխեն Հոգեկան առողջության կենտրոն։ Խնդիրն այն է, որ այնտեղ էլ մոտ 3-4 օր են պահում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106057876_89:0:1512:1067_1920x0_80_0_0_615cd52774d09070775979e09fea22aa.jpg.webp
հայաստան, հոգեկան, սպանություն, անահիտ ավանեսյան, լիանա գասպարյան
հայաստան, հոգեկան, սպանություն, անահիտ ավանեսյան, լիանա գասպարյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը չի բացառում, որ կուսումնասիրեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների բուժմանն առնչվող օրենքի կետերը և առաջարկություններ կներկայացնեն։
«Իսկ ո՞վ է ասել, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը պետք է փողոց դուրս գա ։ Բնականաբար, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նման բան ասել ։ Նրանք պետք է մնան հսկողության տակ, մինչև վերջնականապես ապաքինվեն, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հարկադիր բուժում անցնողներին»,– ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով` տվյալ դեպքում պետք է հասկանալ` քրեական վարույթի շրջանակո՞ւմ է դատարանը հարկադրանքի միջոց կիրառել, որ անձը հաշվառվել է հոգեկան առողջության կենտրոնում` ստացիոնար բուժման, թե իր կամքով է հայտնվել այնտեղ` բուժվելու նպատակով։ Փաստաբանը նշեց` դատարանով հոգեբուժարանում հայտնվելու դեպքում անձը կարող է այդ կենտրոնից դուրս գրվել միայն դատարանով` համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո, երբ պարզվի, որ անձն այլևս վտանգավոր չէ հասարակության համար։
«Ակնհայտ առողջական, հոգեկան խնդիր ունեցող անձանց դեպքում, եթե նրանք հոգեկան առողջության կենտրոնից դուրս են եկել համապատասխան բժշկական եզրակացությամբ, պետք է հասկանալ` արդյոք ապաքինման որոշումը բավարար է եղել։ Եթե դուրս է գրվում, բայց շարունակում է վտանգ ներկայացնել, ուրեմն եզրակացությունը սխալ է տրվել, ու ճիշտ չի որոշվել, որ անձը հասարակության համար անվտանգ է։ Երբ հարազատներն ահազանգում են, որ X անձը հոգեկան խնդիր ունի, բայց իրավապահները չեն միջամտում` ասելով, թե հանցանք չի կատարել, այդտեղ էլ իրավապահների թերացումն է։ Մեր օրերում իրավապահները 100%–անոց չեն աշխատում»,– նշեց Գասպարյանը։
Նա չբացառեց, որ խմբակցությունը կարող է ուսումնասիրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների պահման պայմաններին, ինչպես նաև բուժմանն առնչվող օրենքի կետերը և առաջարկություններ ներկայացնել։
Գասպարյանն ընդգծեց` եթե խոսքն այն մասին է, որ ընտանիքում կա հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, բայց ընտանիքն այդ մասին չի բարձրաձայնում` բացասական կարծիքներ չլսելու համար, ապա այդտեղ օրենքում բաց չկա։
Ըստ օրենքի` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն ինքը պետք է ասի, որ ցանկանում է բուժվել։ Դեպքեր են լինում, երբ քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց հարազատը նման խնդիր ունի, բայց իրավապահները նշում են` պետք է ինչ–որ արարք կատարած լինի, որպեսզի նրան տեղափոխեն Հոգեկան առողջության կենտրոն։ Խնդիրն այն է, որ այնտեղ էլ մոտ 3-4 օր են պահում։