Ֆրանսիայում համազգային գործադուլի շրջանակում արհմիությունների կազմակերպած ցույցերն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Դրանց մասնակցել է 176 հազար մարդ։
Այս մասին հայտնել է TF1 հեռուստաալիքը։
Բողոքի ակցիաներին աջակցել են նաև դպրոցականների և ուսանողների միությունները։
Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը:
Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում: