Պուտինը ժամանել է Շենժեն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար, որտեղ նա բանակցություններ կվարի ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Պուտինին Շենժենի օդանավակայանում դիմավորել են կարմիր գորգով և պատվո պահակախմբով:

՛՛Պուտինը ժամանել է Շենժեն՝ ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Երիտասարդները նրան դիմավորելիս ծածանել են Ռուսաստանի և Չինաստանի դրոշները՛՛,-հայտնել է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Leave a comment