Կեմերովոյի մարզում ԱՆ-12 ինքնաթիռ է կործանվել․ 19 զոհ կա

Կեմերովոյի մարզում ԱՆ-12 ինքնաթիռ է կործանվել․ 19 զոհ կա

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Կեմերովոյի մարզում ռազմական Ան-12 ինքնաթիռի կործանման հետևանքով 19 մարդ է զոհվել։ Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ վայրում։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր անձինք, գրում է «Ռիա Նովոստին»։ 

Նախնական վարկածով՝ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Դեպքի հանգամանքները պարզում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Leave a comment