Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․
«Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին նման ձևակերպումներ հնչեցնելը նախևառաջ խոսողի վերաբերմունքն է բացահայտում սեփական խոսքի, արժանապատվության և պետական մտածողության հանդեպ։ Աթոռը ժամանակավոր է, իսկ ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն։
Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով։ Պաշտոն ունենալը դեռ պետական մտածողության ապացույց չէ, իսկ վիրավորական արտահայտությունը՝ քաղաքական փաստարկ։ Պետական այրին վայել է արժանապատվություն, ոչ թե փողոցային հռետորաբանություն»։