Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

https://arm.sputniknews.ru/20261117/kjanqic-heracel-e-hh-zhvoghvovrdakan-artist-hakvob–azizjany-109456085.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109455900_140:0:1265:844_1920x0_80_0_0_b87fd590bc942610033f3d46eb419983.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դերասան, մահ

ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:

Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1958-1960 թվականներին նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը:

1960-1964 թվականին Հակոբ Ազիզյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:

Նույն թվականին նա աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:

1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։

2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:

Մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.

Պեպո, Սամսոնյան` Սունդուկյանի «Պեպո», «Ամուսիններ»
Արբենին ` Լերմոնտովի «Դիմակահանդես»
Միքայել` Շիրվանզադեի «Քաոս»
Բոլենբրոկ` Շեքսպիրի «Ռիչարդ II»
Շմավոն` Ժ. Անանյանի «Կարուսել»

Երեք բեմադրության հեղինակ է․

«Աշնան արև»` ըստ Հ. Սաթևոսյանի
«Անառակ որդու վերադարձը»՝ ըստ Ա. Աղասարյանի
«Կիբոսա VII դար՝ըստ Հ. Վարդանյանի» (հեռուստաբեմադրություն)

Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․ «Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։

Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Աղվանի Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Leave a comment