Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ Ռուբինյանին

Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին…

Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին նման ձևակերպումներ հնչեցնելը նախևառաջ խոսողի վերաբերմունքն է բացահայտում սեփական խոսքի, արժանապատվության և պետական մտածողության հանդեպ։ Աթոռը ժամանակավոր է, իսկ ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն։

Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով։ Պաշտոն ունենալը դեռ պետական մտածողության ապացույց չէ, իսկ վիրավորական արտահայտությունը՝ քաղաքական փաստարկ։ Պետական այրին վայել է արժանապատվություն, ոչ թե փողոցային հռետորաբանություն։

Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Leave a comment