Հայտնի է` ինչ է քննարկվել ՀԿԵ–ի հարցով ՀՀ–ՌԴ աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը

https://arm.sputniknews.ru/20261117/hajtni-e-inch-e-qnnarkvel-hkei-harcvov-hhrd-ashkhatanqajin-khmbi-arajin-handipmany–109455256.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/386/77/3867758_0:0:3798:2848_1920x0_80_0_0_2fcbad729c1809478a4183856deecae9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հարավկովկասյան երկաթուղի (հկե), հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հայաստան, ռուսաստան

հարավկովկասյան երկաթուղի (հկե), հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հայաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանում կայացել է է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ։

«Ռուսական կողմը ներկայացրեց երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ։

Հավելենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ 3 ամիս ժամկետով: Խմբի կազմում են հայկական կողմից՝ ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը, ՏԿԵՆ երկաթուղային եւ ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը, ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անտոն Կոզլովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։
Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։

Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Leave a comment