Միրզոյանը Հեմիլթոնի հետ քննարկել է Կոսովոյում ՀՀ խաղաղապահների գործունեությունը

Բաժանորդագրվել

Տարբեր տարիների հայ խաղաղապահների թիվը տատանվել է 34-ից 40-ի սահմաններում, իսկ վերջին տարիներին այն հասել է 57-ի։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ քննարկել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը։ Տեղեկությունը հայնում են նախարարությունից։

Հանդիպումը կայացել է նոյեմբերի 16-ին Բրյուսելում։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝ գործընկերության առկա ձևաչափերի շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:

Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ.-ի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու։

Տարբեր տարիների հայ խաղաղապահների թիվը տատանվել է 34-ից 40-ի սահմաններում, իսկ վերջին տարիներին այն ավելացվել է՝ հասնելով 57։

Leave a comment