e-invoicing համակարգն աշխատում է ծանրաբեռնված. ՊԵԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 17-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է ծանրաբեռնված:

«Միաժամանակ, հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment