ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում չի աջակցի Ինֆանտինոյին

Բաժանորդագրվել

Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին։

Այդ մասին նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 16-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։

Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը, այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։

Նշենք, որ դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նախատեսված են 2027-ի մարտի 18-ին։

Այդ պաշտոնին հավակնում են.

Ջանի Ինֆանտինոն (Շվեյցարիա/Իտալիա) – գործող նախագահ, հավակնում է չորրորդ ժամկետին։
Ֆիլիպ Դիալոն (Ֆրանսիա) – ՈւԵՖԱ-ի աջակցությամբ առաջադրված թեկնածու։
Կոզո Տաշիման (Ճապոնիա) – Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի պատվավոր նախագահ։
Ռամոն Վեգան (Շվեյցարիա) – նախկին ֆուտբոլիստ։

Ընտրությունները կանցկացվեն Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում։ Մասնակցելու է ՖԻՖԱ-ի 211 անդամ ֆեդերացիա։

Leave a comment