Քաղաքականություն
17.11.2026 | 16:23
Սերբիայի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երեքշաբթի Բելգրադից հյուսիս-արևմուտք ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով օդաչուն զոհվել է։ Նախարարությունն առայժմ չի հայտնել վթարի պատճառը։
Հաղորդվում է, որ ՄԻԳ-29 կործանիչը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։45-ի սահմաններում՝ Սերբիայի մայրաքաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Ստարա Պազովա քաղաքի մերձակայքի դաշտում։
Սերբական մի շարք տեղական լրատվամիջոցներ հրապարակել են դաշտում այրվող ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև մոտակայքում կայանված շտապօգնության մեքենայի և ոստիկանական ավտոմեքենաների լուսանկարները։
Սերբիայի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով հատուկ հանձնաժողով կստեղծվի։
Զոհված օդաչուն մայոր Գորան Բուլայիչն է (ծնված 1973 թվականին)։ Նա երկրի զինված ուժերում ծառայության է անցել 1996 թվականին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի