Ֆրանսիան նպատակ չունի որևէ մեկի վասալը դառնալ․ Մակրոն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի անգլերենով ունեցած ելույթի ընթացքում կոչ է արել ամրապնդել Ֆրանսիայի և Մալայզիայի գործընկերությունը՝ նրանց ռազմավարական ինքնավարությունը պահպանելու համար։ Նա ընդգծել է, որ երկու երկրների նպատակը ԱՄՆ-ի կամ Չինաստանի «վասալները» դառնալը չէ։

Մակրոնը աշխարհը բնութագրել է որպես «լիակատար անկարգության» մեջ գտնվող համակարգ, որտեղ, նրա խոսքով, երկու գերտերությունները ձգտում են այլ երկրներին կախվածության մեջ դնել իրենցից։

«Մեր նպատակը որևէ մեկի վասալը դառնալը չէ, այլ բազմակողմ աշխարհակարգը պաշտպանելը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Միևնույն ժամանակ Մակրոնը հստակեցրել է, որ չի ցանկանում ո՛չ Չինաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզում, այլ նպատակ ունի նվազեցնել այդ երկու երկրներից կախվածության հետ կապված ռիսկերը։

Անդրադառնալով էներգետիկային՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ պատերազմը ցույց է տվել հանածո վառելիքից կախվածության ռիսկերը։

Leave a comment