Աբու Դաբիի դատարանն ազատ է արձակել խառը մենամարտերի PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովին ու նրա եղբայր՝ UFC-ի մարտիկ Ումար Նուրմագոմեդովին, որոնք ձերբակալվել էին UFC նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի վրա հարձակվելու համար, հաղորդում է Sport24-ը:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ կռվի մասնակիցները փոխադարձաբար հրաժարվել են բողոքներից, իսկ տուժողը կոչ էր արել Աբու Դաբիի իշխանություններին ազատ արձակել դատապարտված մարդկանց: Վեց ամսվա ազատազրկման դատավճիռը և 6,7 միլիոն ռուբլու տուգանքը փոխարինվել է 3,3 միլիոն ռուբլու տուգանքով:
Հիշեցնենք, որ սկանդալային միջադեպը տեղի էր ունեցել Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում: Մերաբ Դվալիշվիլին ԱՄԷ էր ժամանել Real American Freestyle (RAF) ազատ ոճի ըմբշամարտի հերթական լիգայի մրցաշարին մասնակցելու համար: Երբ վրացի մարտիկը հարցազրույց էր տալիս RAF-ի մամուլի ծառայությանը, Ուսման Նուրմագոմեդովն իր թիմակիցների հետ հարձակվել էին նրա վրա: Միջադեպի պատճառով բերման էր ենթարկվել 10 մարդ:
Դավիթ Եղիազարյան