ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադառնալով երևանյան խցանումներին, մասնավորապես ասել է․ «Սիրելի կին վարորդնե՛ր, հիշո՞ւմ եք չէ, այլևս չենք հանդուրժում։ Սա միայն տան պատերի ներսում կատարվողին չի վերաբերվում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս՝ մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ այս իրավիճակը լուծելու համար։ Սիրելի մի քիչ համարձակ տղամարդ վարորդնե՛ր, կարող եք դուք էլ միանալ․․․»։