Ցավոք 29-ամյա երիտասարդի սպանությունից հետո թիրախավորվեցին հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները. Երեմյան

Ցավոք 29-ամյա երիտասարդի սպանությունից հետո թիրախավորվեցին հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները. Երեմյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջության ապահովագրական համակարգի շահառու է հանդիսանում շուրջ 100 հազար հոգեկան առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը՝ անդրադառնալով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին:

«Ցավոք Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության դեպքից հետո, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիները թիրախավորվեցին: Մենք որպես հասարակություն խոսում ենք ներառականությունից, խոսում ենք  դրա կարևորությունից, բայց կրկին թիրախավորում ենք առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացուն»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ առողջապահության նախարարության ջանքերով վերջերս բարելավվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոնի շենքային պայմանները և դրա ներսում տիրող մթնոլորտը:  

Leave a comment