Ընտանիքի անդամների թիրախավորումն անընդունելի է, դատապարտում եմ ցանկացածի երեխայի թիրախավորումը. Ռուբինյան

Ընտանիքի անդամների թիրախավորումն անընդունելի է, դատապարտում եմ ցանկացածի երեխայի թիրախավորումը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընտանիքի անդամների թիրախավորումն անընդունելի բան է և դուք չեք գտնի մեկ դեպք, որ ՔՊ որևէ պաշտոնյա թիրախավորած լինի որևէ քաղաքական կամ ոչ քաղաքական գործչի ընտանիքի անդամի: Ես դատապատում եմ ցանկացածի երեխայի թիրախավորումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով ընդդիմության խոսույթին, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան՝ Ռուբինյանը նշեց. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջաում եղել են բազմաթիվ քաղբանտարկյալներ, եղել են մարդիկ, որ օրինակ՝ Նոր տարվա գիշերն Ազատության հրապարակում տոնածառ դնելու համար կալանավորվել են: Մարտի 1-ից հետո եղել են բազմաթիվ մարդիկ, որոնք ոչ մի բանի հետ կապ չեն ունեցել և կալանավորվել են, դա է քաղբանտարկյալը: Եթե մարդն օրինակ՝ թալանել է և դրա համար կալանավորվել է, դա քաղբանտարկյալություն չի, դա բանտարկյալություն է: Ընտրակաշառք տալը քաղաքական գործունեություն չի, հանցանք է և դրա մեղադրանքով կալանավորված անձը քաղբանտարկյալ չի»:

Leave a comment