Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում Եվրոպան, Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հաղորդակցային ուղիներում։
Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացած «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպումից հետո թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պետք է ստանձնի իր դիրքին համապատասխան պատասխանատվություն՝ առաջնորդելով տարածաշրջանային փոխկապակցվածության գործընթացը։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Ֆիդանը նշել է, որ դրա կարգավորման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ Դոնբասի հարցը։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հացահատիկի համաշխարհային շուկաներ արտահանումը վերականգնելու և Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու շուրջ։
Նրա խոսքով՝ Անկարան այդ հարցերի լուծման առաջարկներ է ներկայացրել, սակայն դրանց մանրամասները դեռ վաղ է հրապարակել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: