Հանրապետության տարածքում` նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-20-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն նոյեմբերի 17-ի ցերեկային ժամերին կհասնի +11․․․+13–ի։