Շվեյցարիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 0.2%-ով՝ վերջին մեկ տարվա ընթացքում նվազագույն տեմպով

Շվեյցարիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 0.2%-ով։ Այս մասին վկայում են երկրի էկոնոմիկայի նախարարության նախնական տվյալները։

Սա աճի նվազագույն տեմպն է՝ 2025 թվականի երրորդ եռամսյակից ի վեր։

Bloomberg-ի կոնսենսուսային կանխատեսմամբ՝ Շվեյցարիայի տնտեսությունը պետք է կրճատվեր 0.1%-ով։ Երկրորդ եռամսյակում երկրի տնտեսությունն աճել էր 1.5%-ով։

Անցած եռամսյակում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտում վերելքի շարունակությամբ, մինչդեռ ծառայությունների ոլորտում լճացում է արձանագրվել։

Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի փոփոխության վերաբերյալ վերջնական տվյալները կհրապարակվեն նոյեմբերի 30-ին։

Leave a comment