Քոչարյանը միակ մարդն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից. Ալեքսանյան

Քոչարյանը միակ մարդն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի քաղաքական դաշտում միակ բանը, որը «ալիևյան» է, ապա դա Ռոբերտ Քոչարյանն է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանի քննարկմանը ներկայացրած «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան խմբակցության» համատեղ հայտարարությանը՝ կապված Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղբանտարկյալների հետ:

«Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից: Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի Կոմունիստական կուսակցությանը անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորագրով: Սրա մասին պատմում է ռուս հայտնի լրագրողը՝ նշելով, որ ինչպես իրեն հանդիպել Դավոսում Հեյդար Ալիևին և Ռոբերտ Քոչարյանին: Հեյդար Ալիևը այնտեղ հրավիրել է իրենց սեղանի շուրջ և ասել է. «Робик, мой друг и товарищ. Это я ему давал рекомендацию в партии» («Ռոբիկը իմ ընկերն է և կուսակիցը: Այդ ես եմ նրա համար երաշխավորագիր տվել կուսակցություն մտնելու համար»-խմբ.)»,-ասաց Ալեքսանյանը:

ԱԺ նախագահի տեղակալը իր խոսքում նաև ընդգծեց, որ «ալիևյան սահմանադրության» դեմ կատաղի պայքար մղող քաղաքական ուժի առաջնորդը, հենց ինքը՝ «ալիևյան» է:

«Այստեղ մի կարևոր նրբություն էլ կա, հենց պարոն Վենեդիկտովի փոխանցմամբ Ալիևը հենց այդպես էլ դիմել է՝ «Ռոբիկ», չի դիմել Ռոբերտ, պարոն Քոչարյան կամ այլ ձևով, այլ հենց «Ռոբիկ»: Սրանից հետո Հայաստանում Ռոբ դիմելաձևի համար ինչ-որ հայտնի դեպքեր են տեղի ունեցել»,-ասաց Ալեքսանյանը:

Նրա գնահատմամբ Հայաստանում իրական ժողովրդավարական հետընթացը դա խորհրդարանական ընտրությունների շրջանում բաժանված կաշառքներն են եղել:

«Այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց կա: Առնվազն 2021 թվականի ընտրությունների համեմատ 2026 թվականի ընտրություններին ընդդիմության բաժանած ընտրակաշառքը մասշտաբներով անասելի մեծ է: Ինչ է սա, եթե ոչ ժողովրդավարության հետընթաց, և ես կարծում եմ որ այս ուղղությամբ մենք էլ պետք է որոշակի հայտարարության տեքստ տարածենք: Քեշով էտքան ընտրակաշառք բաժանելը չի կարող ազդեցություն չունենալ ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի վրա»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:   

Leave a comment