Ո՞վ է ձեզ հուշել, որ Հայաստանում ժողովրդավարական հետընթաց կա, Ալի՞ևը. Եղոյանը՝ ընդդիմությանը

Ո՞վ է ձեզ հուշել, որ Հայաստանում ժողովրդավարական հետընթաց կա, Ալի՞ևը. Եղոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ո՞վ է ձեզ հուշել, որ Հայաստանում ժողովրդավարական հետընթաց կա, Ալի՞ևը»: Այսպիսի հարց ընդդիմությանը ԱԺ-ում ելույթի ժամանակ ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանի քննարկմանը ներկայացրած «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան խմբակցության» համատեղ հայտարարությանը՝ կապված Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղբանտարկյալների հետ:

«ԱԺ նախագահը «Դաշնակցությանը» հարցնում է. «Բա ինչո՞ւ չեք ուզում Սահմանադրության նախագիծը քննարկվի, ոնց որ ասում եք եկեք ձեր բերած հայտարարության տեքստը քննարկենք»: Ասում են. «որովհետև նա Ալիևն է ասել»: Ընկերներ սա էլ է Ալիևը ասել: Դուք Ալիևի հայտարարությունները չե՞ք լսել: Դուք չեք լսել նրա հայտարարությունները ժողովրդավարական հետընթացի, գոյություն ունեցող քաղբանտարկյալների մասին, այն մասին, որ եվրոպական կառույցները մեզ պաշտպանում են անարդարացիորեն: Ձեր այս գրած տեքստի նույնիսկ ձևակերպումներ 60-70 տոկոսը, եթե ոչ 100-ը Ալիևը ասել է: Էս Ալիևի պահանջով եք բերել այս հայտարարությունը ուզում եք ընդունել»,-ասաց Եղոյանը:

Ըստ պատգամավորի՝ նման տրամաբանությամբ ստացվում է, որ Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանի նախագահի պահանջով է, իսկ նման հայտարարությունը մաքրամաքուր, ուղղակի ընդդիմադիրների մտքից է, ինչը հեռու է իրականությունից:

«Եկեք մի հատ բացատրեք, ո՞նց է ստացվում, որ ձեր ասածների կրկնությունը Ալիևի ելույթների, կամ իր ասածների կրկնությունը ձեր տեքստի մեջ նորմալ է, իսկ երբ որ մենք ենք առաջ քաշում օրակարգ և ինքն էլ է մի բան ասում դրա մասին, դա նորմալ չէ ձեզ համար»,-ասաց Եղոյանը:

Leave a comment