https://arm.sputniknews.ru/20261116/ukrainakan-kargavvorman-harcum-arajyntaci-ka-nvor-handipum-e-nakhapatrastvum-qushner-109417719.html
Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ
Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ
Sputnik Արմենիա
Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական խաղաղ պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ: 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T23:00+0400
2026-11-16T23:00+0400
2026-11-16T23:05+0400
ջարեդ քուշներ
ամն
սթիվեն ուիտկոֆ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109281809_0:0:3072:1728_1920x0_80_0_0_36068eb4c5604992f1892795bb46e438.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ այսօր ինքն ու Սթիվ Ուիտկոֆը բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ: Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և խաղաղ գործընթացի հետագա քայլերը:«Այսօր առավոտյան Ուիտկոֆը և ես զրուցեցինք Յուրի Ուշակովի հետ, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որին մենք հասել ենք և խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը», – գրելէՔուշները X սոցիալական ցանցում:Նրա խոսքով, չնայած կողմերի միջև շարունակվող տարաձայնություններին, ոչ հրապարակային բանակցությունների ընթացքում ի հայտ են գալիս կառուցողական առաջարկներ, որոնք կարող են նպաստել խաղաղ գործընթացի առաջմղմանը:Միևնույն ժամանակ, Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ:Ամերիկյան բանագնացը նաև հայտնել է ուկրաինական կարգավորման շուրջ հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի նախապատրաստման մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ բուն հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս:
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109281809_125:0:2856:2048_1920x0_80_0_0_118796fb1fca4c5d83f14e33c2759b85.jpg.webp
ջարեդ քուշներ, ամն, սթիվեն ուիտկոֆ, ռուսաստան, ուկրաինա
ջարեդ քուշներ, ամն, սթիվեն ուիտկոֆ, ռուսաստան, ուկրաինա
Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական խաղաղ պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ այսօր ինքն ու Սթիվ Ուիտկոֆը բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ: Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և խաղաղ գործընթացի հետագա քայլերը:
«Այսօր առավոտյան Ուիտկոֆը և ես զրուցեցինք Յուրի Ուշակովի հետ, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որին մենք հասել ենք և խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը», – գրելէՔուշները X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով, չնայած կողմերի միջև շարունակվող տարաձայնություններին, ոչ հրապարակային բանակցությունների ընթացքում ի հայտ են գալիս կառուցողական առաջարկներ, որոնք կարող են նպաստել խաղաղ գործընթացի առաջմղմանը:
«Թեև հանրային քննարկումների զգալի մասը կենտրոնացած է կողմերի միջև առկա տարաձայնությունների վրա,մենք շարունակումենքդրական և կառուցողականգաղափարներ տեսնել հանրության տեսադաշտից դուրս ընթացող լուրջ քննարկումների ընթացքում», – նշել է նա:
Միևնույն ժամանակ, Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ:
Ամերիկյան բանագնացը նաև հայտնել է ուկրաինական կարգավորման շուրջ հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի նախապատրաստման մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ բուն հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս: