https://arm.sputniknews.ru/20261116/hajastanhapk-vov-e-meghavvor-ev-inch-anel-109390037.html
Հայաստան–ՀԱՊԿ. ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անել
Հայաստան–ՀԱՊԿ. ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անել
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառը Երևանի` Բրյուսել-Մոսկվա դիմակայությանը մասնակցելու… 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T23:09+0400
2026-11-16T23:09+0400
2026-11-16T23:09+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հեղինակներ
եվրամիություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/904/68/9046831_0:139:1600:1039_1920x0_80_0_0_c78e2ee59e426d500b6ecfc1be551850.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի իշխանության նախաձեռնած՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ձգձգված պատմությունը տրամաբանական հանգուցալուծում ստացավ. Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից՝ առանց կազմակերպությունից հեռացնելու։Իրադարձությունների պաշտոնական վարկածը հետևյալ տեսքն ունի։Հայկական կողմը մատնանշում է 2022 թվականի իրադարձությունները, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով չարձագանքեց տեղի ունեցածին։ Քանի որ ՀԱՊԿ-ը իբր չի արձագանքել, Հայաստանը, իշխանությունների կարծիքով, նպատակահարմար չի համարում շարունակել համագործակցությունը կազմակերպության շրջանակում։ՀԱՊԿ-ն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանից ստացված դիմումը չէր ենթադրում կազմակերպության զորախմբի տեղակայում Հայաստանի տարածքում, քանի որ այդպիսի հայտ չէր ներկայացվել։ՀԱՊԿ–ում ՀՀ–ին ձայնի իրավունքից զրկելը միայն նախերգանքն է. ի՞նչ ուղերձ է հղում ՌԴ–նՀայկական կողմը դիմել է միայն «խորհրդատվական օգնություն» տրամադրելու խնդրանքով։ Համենայն դեպս այսպիսի տեսք ունի իրադարձությունների պաշտոնական տարբերակը։ Իսկ ի՞նչ է իրականում կատարվում այս գործընթացների կուլիսներում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է։Ինչպես հայտնի է, Հայաստանը հայտարարել է արևմտյան և եվրոպական քաղաքական ու տնտեսական կառույցներին, մասնավորապես՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղու մասին (ի դեպ, դատելով ՀՀ իշխանությունների գործողությունների տրամաբանությունից` հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով) և իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանում «ժողովրդավարության բաստիոն»։Ինչ վերաբերում է «ժողովրդավարության բաստիոնին», ապա 2026 թվականի հունիսի 7-ի խայտառակ ընտրություններից հետո կասկածներ ծագեցին անգամ ամենահամոզված արևմտամետների շրջանում, քանի որ այն, ինչ անում էր Փաշինյանի կառավարությունը ընտրարշավի և ձայների բուն հաշվարկի ժամանակ, անհնար է այլ կերպ անվանել, քան բոլոր ժողովրդավարական նորմերի բացահայտ ոտնահարում։Բայց սա, իհարկե, չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանն իրեն ներկայացնում է որպես երկիր, որը պատրաստ է «ժողովրդավարական պետությունների ակումբի» մաս կազմել (մի՛ ծիծաղեք, խոսքը ԵՄ-ի մասին է):Միևնույն ժամանակ բոլորը հիանալի հասկանում են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ոչ միայն անիրատեսական է, այլև նույնիսկ տեսականորեն անհնար։Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. ՄատվիենկոՍակայն սա չի խանգարում նույն եվրոպացիներին, որ «Հայաստանի հետ հարաբերությունների խորացման» անվան տակ մեր երկիրը փաստացի վերածեն հակառուսական և հակաիրանական պլացդարմի: Բայց ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ նման պլացդարմ՝ մնալով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Պարզ է, որ ոչ մի կերպ:Եվ ահա այստեղ է սկսվում ամենակարևորը:Հայաստանին ՀԱՊԿ-ից պոկելը, ըստ էության, տարածաշրջանում սպասվող ցնցումների ալֆան և օմեգան է։ Նույն «եվրոպացի բարեկամների» հաշվարկներով՝ Հայաստանին վերապահված է զոհաբերվող գառան դերը, որի արյունն ու ապագան պետք է դրվեն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապագա առճակատման զոհասեղանին։Ի դեպ, հենց այդպիսի՝ ուրիշի ձեռքերով մղվող պատերազմի մասին են այդքան սիրում դատողություններ անել Եվրամիության ամենա«խաղաղասեր» ղեկավարները։Անկասկած, Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ին, ինչպես և ՀԱՊԿ-ը հարցեր ունի Հայաստանին։Սակայն ՀՀ իշխանությունների վարքագծի տրամաբանությունն ինքնին հուշում է, որ նրանց կարծես ընդհանրապես չի հետաքրքրում կազմակերպության հետ տարաձայնությունների իրական կարգավորումը։ Նրանց համար շատ ավելի էական է քայլ առ քայլ լարել մթնոլորտն այնքան, որ ՀԱՊԿ-ն ի վերջո ինքը Հայաստանին հեռացնի իր շարքերից։Եվ հիմա երեք հիմնական հարց է ծագում, որոնց պատասխանները բացահայտում են իրական պատկերը, փաշինյանական իշխանությունների ու Հայաստանի արևմտյան երդվյալ «բարեկամների» նպատակները, ինչպես նաև բուն ՀԱՊԿ-ի դիրքորոշումը։Առաջին հարց՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չհեռացրեց Հայաստանին իր շարքերից, այլ պարզապես զրկեց ձայնի իրավունքից։Երկրորդ հարց՝ ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը պարզապես չի լքում ՀԱՊԿ-ը, այլ նախընտրում է դրսևորել բացարձակ անհամարժեք վարքագիծ. մի կողմից կառույցին մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ, մյուս կողմից չի հեռանում կազմակերպությունից։Եվ երրորդ` թերևս ամենակարևոր հարցը՝ այս ամբողջ պատմության մեջ որտե՞ղ են թաքնված ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և, որ ամենակարևորն է, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։Հենց այս երեք հարցերի պատասխաններն են բացահայտում ամենագլխավորը՝ ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անել։Ի դեպ, փաշինյանական իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի բոյկոտով պայմանավորված իրավիճակն անխուսափելիորեն, ուղիղ և խիստ ցավոտ (եթե չասենք՝ դաժան) ազդեցություն կունենա Հայաստանի ու ԵԱՏՄ-ի առանց այն էլ ծայրահեղ լարված հարաբերությունների վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող չհասկանալ դա։Այդ դեպքում ինչի՞ համար է այս ամենը։Պատասխանները կստանանք մինչև 2027 թվականի գարուն։Շատ քիչ ժամանակ է մնացել։Սպասում ենք։
2026
Արման Աբովյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Արման Աբովյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/904/68/9046831_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f0143105abc193230e1de3028da3c5eb.jpg.webp
Արման Աբովյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հեղինակներ, եվրամիություն, նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հեղինակներ, եվրամիություն, նիկոլ փաշինյան
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառը Երևանի` Բրյուսել-Մոսկվա դիմակայությանը մասնակցելու նախապատրաստությունն է, հատկապես որ «ուրիշի ձեռքերով պատերազմելը» ԵՄ-ի սիրելի մեթոդն է։
Իրադարձությունների պաշտոնական վարկածը հետևյալ տեսքն ունի։
Հայկական կողմը մատնանշում է 2022 թվականի իրադարձությունները, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով չարձագանքեց տեղի ունեցածին։ Քանի որ ՀԱՊԿ-ը իբր չի արձագանքել, Հայաստանը, իշխանությունների կարծիքով, նպատակահարմար չի համարում շարունակել համագործակցությունը կազմակերպության շրջանակում։
ՀԱՊԿ-ն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանից ստացված դիմումը չէր ենթադրում կազմակերպության զորախմբի տեղակայում Հայաստանի տարածքում, քանի որ այդպիսի հայտ չէր ներկայացվել։
Հայկական կողմը դիմել է միայն «խորհրդատվական օգնություն» տրամադրելու խնդրանքով։ Համենայն դեպս այսպիսի տեսք ունի իրադարձությունների պաշտոնական տարբերակը։ Իսկ ի՞նչ է իրականում կատարվում այս գործընթացների կուլիսներում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է։
Ինչպես հայտնի է, Հայաստանը հայտարարել է արևմտյան և եվրոպական քաղաքական ու տնտեսական կառույցներին, մասնավորապես՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղու մասին (ի դեպ, դատելով ՀՀ իշխանությունների գործողությունների տրամաբանությունից` հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով) և իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանում «ժողովրդավարության բաստիոն»։
Ինչ վերաբերում է «ժողովրդավարության բաստիոնին», ապա 2026 թվականի հունիսի 7-ի խայտառակ ընտրություններից հետո կասկածներ ծագեցին անգամ ամենահամոզված արևմտամետների շրջանում, քանի որ այն, ինչ անում էր Փաշինյանի կառավարությունը ընտրարշավի և ձայների բուն հաշվարկի ժամանակ, անհնար է այլ կերպ անվանել, քան բոլոր ժողովրդավարական նորմերի բացահայտ ոտնահարում։
Բայց սա, իհարկե, չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանն իրեն ներկայացնում է որպես երկիր, որը պատրաստ է «ժողովրդավարական պետությունների ակումբի» մաս կազմել (մի՛ ծիծաղեք, խոսքը ԵՄ-ի մասին է):
Միևնույն ժամանակ բոլորը հիանալի հասկանում են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ոչ միայն անիրատեսական է, այլև նույնիսկ տեսականորեն անհնար։
Սակայն սա չի խանգարում նույն եվրոպացիներին, որ «Հայաստանի հետ հարաբերությունների խորացման» անվան տակ մեր երկիրը փաստացի վերածեն հակառուսական և հակաիրանական պլացդարմի: Բայց ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ նման պլացդարմ՝ մնալով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Պարզ է, որ ոչ մի կերպ:
Եվ ահա այստեղ է սկսվում ամենակարևորը:
Հայաստանին ՀԱՊԿ-ից պոկելը, ըստ էության, տարածաշրջանում սպասվող ցնցումների ալֆան և օմեգան է։ Նույն «եվրոպացի բարեկամների» հաշվարկներով՝ Հայաստանին վերապահված է զոհաբերվող գառան դերը, որի արյունն ու ապագան պետք է դրվեն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապագա առճակատման զոհասեղանին։
Ի դեպ, հենց այդպիսի՝ ուրիշի ձեռքերով մղվող պատերազմի մասին են այդքան սիրում դատողություններ անել Եվրամիության ամենա«խաղաղասեր» ղեկավարները։
Անկասկած, Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ին, ինչպես և ՀԱՊԿ-ը հարցեր ունի Հայաստանին։
Սակայն ՀՀ իշխանությունների վարքագծի տրամաբանությունն ինքնին հուշում է, որ նրանց կարծես ընդհանրապես չի հետաքրքրում կազմակերպության հետ տարաձայնությունների իրական կարգավորումը։ Նրանց համար շատ ավելի էական է քայլ առ քայլ լարել մթնոլորտն այնքան, որ ՀԱՊԿ-ն ի վերջո ինքը Հայաստանին հեռացնի իր շարքերից։
Եվ հիմա երեք հիմնական հարց է ծագում, որոնց պատասխանները բացահայտում են իրական պատկերը, փաշինյանական իշխանությունների ու Հայաստանի արևմտյան երդվյալ «բարեկամների» նպատակները, ինչպես նաև բուն ՀԱՊԿ-ի դիրքորոշումը։
Առաջին հարց՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չհեռացրեց Հայաստանին իր շարքերից, այլ պարզապես զրկեց ձայնի իրավունքից։
Երկրորդ հարց՝ ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը պարզապես չի լքում ՀԱՊԿ-ը, այլ նախընտրում է դրսևորել բացարձակ անհամարժեք վարքագիծ. մի կողմից կառույցին մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ, մյուս կողմից չի հեռանում կազմակերպությունից։
Եվ երրորդ` թերևս ամենակարևոր հարցը՝ այս ամբողջ պատմության մեջ որտե՞ղ են թաքնված ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և, որ ամենակարևորն է, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։
Հենց այս երեք հարցերի պատասխաններն են բացահայտում ամենագլխավորը՝ ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անել։
Ի դեպ, փաշինյանական իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի բոյկոտով պայմանավորված իրավիճակն անխուսափելիորեն, ուղիղ և խիստ ցավոտ (եթե չասենք՝ դաժան) ազդեցություն կունենա Հայաստանի ու ԵԱՏՄ-ի առանց այն էլ ծայրահեղ լարված հարաբերությունների վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող չհասկանալ դա։
Այդ դեպքում ինչի՞ համար է այս ամենը։
Պատասխանները կստանանք մինչև 2027 թվականի գարուն։
Շատ քիչ ժամանակ է մնացել։