Տիկին Ավանեսյան, կարծես կրկին Ձեզ սխալ վիճակագրական տվյալներ են ներկայացնում. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.

«ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին՝ 2025 թվականի վիճակագրական տվյալներով, Հայաստանում հոգեկան առողջության (հոգեկան ու վարքի) խանգարումներ ունեցող և հաշվառված է 66 527 անձ։

2025 թվականի տվյալներով՝

– 66 527 անձ՝ ընդհանուր հաշվառված։

– 32 633 անձ՝ դիսպանսերային հսկողության տակ։

– 3 670 անձ՝ դիսպանսերային կամ խորհրդատվական հսկողության համապատասխան ցուցանիշով՝ ըստ վիճակագրական աղյուսակի։

Ուշադրություն․ այս թվերը վերաբերում են հոգեկան և վարքի խանգարումներին, ոչ թե բացառապես հոգեբուժական հիվանդանոցներում բուժվող կամ ստացիոնար հաշվառված անձանց։

Աղբյուր՝ Առողջապահության ազգային ինստիտուտ, Առողջության ցուցանիշներ 2025

Հ․Գ․ Տիկին Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan), կարծես կրկին Ձեզ սխալ վիճակագրական տվյալներ են ներկայացնում…

Իսկ գուցե հատուկ դավեր են նյութում, որպեսզի Դուք կրկին հայտնվեք սխալ թվեր ներկայացնելու իրավիճակում»։

 

Leave a comment