«Պատմության մեջ երկրորդ անգամ Աստծո դեմ պաշտոնապես «քրեական գործ» հարուցվեց». Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմության մեջ երկրորդ անգամ Աստծո դեմ պաշտոնապես «քրեական գործ» հարուցվեց:
     Առաջին դեպքում հրեա ղեկավարները Հիսուս Քրիստոսին ասացին, որ նա խախտել է օրենքը, մեղավոր է և պետք է մահանա: Քանի որ վերջիններս չունեին Հիսուսին սպանելու իշխանություն, ապա նրան տարան «դատավորի»` Պոնտացի Պիղատոսի, մոտ: Պիղատոսը «քրեական գործի» շրջանակներում իր զինվորներին կարգադրեց խաչել Հիսուսին:
     Մինչև առաջին «քրեական գործի» հարուցումը, Հիսուս Քրիստոսը ձեռքը դրեց առաքյալներից յուրաքանչյուրի վրա և պատվիրակեց տարածել Աստծո խոսքը: Առաքյալներից Սուրբ Թադևոսն ու Սուրբ Բարդուղիմեոսը եկան մեր երկիր: Նրանցից յուրաքանչյուրն իր հերթին, Աստծո խոսքը տարածելու պատգամով, ձեռքը դրեց այլ անձանց վրա: Այլ անձինք` մյուսների վրա: Մյուսները` մյուսների: Եվ, այդպես շարունակ: Հենց այս ճանապարհով Աստծո ձեռքը հասավ կաթողիկոսին: Վերջինիս վրա ապրիորի Աստծո ձեռքն է: Եվ, եթե կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվում, ապա նշանակում է, որ քրեական գործ է հարուցվում Աստծո կողմից ձեռնադրված անձի նկատմամբ: Այլ կերպ ասած` 2026 թվականի փետրվարի 14-ին Հայաստանում քրեական գործ հարուցվեց Աստծո դեմ: Սա Աստծո դեմ պատմության մեջ պաշտոնապես հարուցված երկրորդ քրեական գործն է»:

Leave a comment