https://arm.sputniknews.ru/20261116/dzerbakalvel-en-harkadir-katarumn-apahvovvogh-tsarajutjan–ev-pek-pashtvonjaner-109407598.html
Ձերբակալվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ
Ձերբակալվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՊԵԿ պաշտոնյաներ
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ այս պաշտոնյաները, մասնավորապես, ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն դրամի չափով կաշառք։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T18:49+0400
2026-11-16T18:49+0400
2026-11-16T18:50+0400
ձերբակալություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
պաշտոնյա
կաշառք
հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1192/91/11929101_0:107:2048:1259_1920x0_80_0_0_ae4e2ad83e6e8c23ba8e3556495c98af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ: Sputnik Արմենիային այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ»,– նշել են կոմիտեից:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1192/91/11929101_114:0:1934:1365_1920x0_80_0_0_2289a67c2e3dcba3f0524cdcbf877ff0.jpg.webp
ձերբակալություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), պաշտոնյա, կաշառք, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ձերբակալություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), պաշտոնյա, կաշառք, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ այս պաշտոնյաները, մասնավորապես, ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն դրամի չափով կաշառք։