«Եթե մեր երկիրը լիներ ժողովրդավարական երկիր, և հարգվեին մարդու իրավունքները, կազմակերպվեին օրինական ընտրություններ, ապա այս դահլիճում ՔՊ խմբավորումից ոչ մի պատգամավոր չէր գտնվի, որովհետև նրանք չէին կարող շեմ հաղթահարել։ Եվ պատահական չէ, որ հիմա նրանցից ոչ ոք այս դահլիճում ֆիզիկապես չի գտնվում, որովհետև իրենք այս միջավայրում իրենց չեն զգում։ Իրենց չեն զգում ինտելեկտուալ հայ մարդու միջավայրում, որոնց հետ կարող են բանավիճել, իրենց մտքերով մրցակցել, որովհետև իրենք անմրցունակ են»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ երբ գալիս է մրցակցության պահը, ՔՊ-ականները փախնում են այդ մրցակցությունից և սկսում են ուժ գործադրել մրցակիցների նկատմամբ։
«Դրա հետևանքով, որ մենք այսօր ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդ թվում՝ առանցքային քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը վախկոտ է, Նիկոլ Փաշինյանը վախենում է այդ մարդկանցից, ինչպես ցանկացած ՔՊ-ական վախենում է արդար ու ճշմարիտ խոսքից։ Իրենք չեն կարող մեզ հետ բանավիճել փաստերով, չեն կարող մեզ հետ բանավիճել մեր երկրի ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումներով»,- ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց․ «Քաղբանտարկյալների առկայությունը վախի և թուլության նշան է, որովհետև նրանք հավասար պայմաններում մեզ չեն կարող գնալ ընտրությունների։ Ո՞նց կարող է Նիկոլ Փաշինյանը մրցակցել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի հետ։ Եվ նա խլում է այդ մարդկանցից իրենց ազատությունը, մանդատները, հետո խլում է նրանց ունեցվածքը։ Այս իշխանությունը բարիք ստեղծելու ունակություն չունի, նրանք կարող են միայն խլել մարդկանց տասնամյակների բարիքը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: