Էստոնիան «պատ» է կառուցում. ինչպես ցույց է տալիս պատմությունը, դրանք ոչ մի լավ բան չեն բերել այդ պատերի հեղինակներին․ Պեսկով

Էստոնիան ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով «պատ» է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման պատերը ոչ մի լավ բան չեն բերում դրանք կառուցողներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով էստոնական պաշտպանական ձեռնարկություններից մեկի վրա իբր իրականացված դիվերսիոն հարձակման պատճառով ռուս-էստոնական սահմանը փակելու Տալլինի որոշումը։

«Էստոնիան «պատ» է կառուցում։ Շատ երկրներ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, պատեր են կառուցել, որոնք ոչ մի լավ բան չեն բերել այդ պատերի հեղինակներին», – ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը միևնույն ժամանակ բացարձակապես անհիմն է անվանել դիվերսիաների մեջ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները։

Leave a comment