Վարդապետյանը Մարտին Լոպես Սավալետայի հետ Բուենոս Այրեսում քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 15-ին հանդիպել է Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Մարտին Լոպես Սավալետայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության զարգացումներին։ Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներգրավվածությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի աշխատանքներում, ինչպես նաև Eurojust-ի և Եվրոպական դատախազության (EPPO) հետ մեկնարկած համագործակցությունը։

ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության կարևոր ուղղություններին, դրանցից առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև միջազգային համագործակցության միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի գույքի հայտնաբերման և վերադարձի արդյունավետության բարձրացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են դատախազների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և փորձի փոխանակումը։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment