«Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում, Արևմուտքն իրեն քրատ բլանշ է տվել, ասում է՝ ինչ ուզում ես, դու արա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ նրա, հիմա Հայաստանը շատ վատ իրավիճակում է հայտնվել. «Գործող իշխանությունը նույն խոստումները տվել է և Արևմուտքին, և Ռուսաստանին, կարծում եմ՝ Թուրքիային և Ադրբեջանին էլ է ինչ-որ խոստումներ տվել, ու այս շպագատային քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանում, ընդհակառակը՝ շատ վատ տեղ է տանում»։
Մանուկյանի խոսքով, մի օր այն մարդիկ, ովքեր ատամներով պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանին ու իր վատ քաղաքականությունը, ամենածանր ձևով քննադատելու, հետապնդելու են այս իշխանությանը։
«Ութ տարվա ընթացքում տրված խոստումները կատարելու ժամանակն է եկել, իսկ խոստումները կատարելու պարագայում ինչ-որ մեկին պետք է ինքը «քցի»։ Կներեք այդ գնահատականի համար։ Ով «քցվեց», շատ խիստ պատասխան է ուզելու, շատ խիստ»,- ասաց Մ. Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։