Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել իսպանական «Սուետայի» կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 15-ին 25-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում մասնակցել է «Տեներիֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգա-2-ի 14-րդ տուրի խաղին, իսկ 66-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ: «Սուետան» պարտվել է 0:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը ժամանակից շուտ լքել էր Հայաստանի հավաքականի ճամբարը և չէր մասնակցել Լատվիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղին, թեև Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում Երևանից մեկնել էր Ռիգա: Ավելի վաղ «Սուետան» հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ Սևիկյանը ժամանակից շուտ վերադառնա ակումբ։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment