Ուրսուլա ֆոն դեր Լայենը համեմատել է Լեհաստանում և Բելառուսում կյանքի մակարդակները

«Այն երկրներում, որոնք 2004 թվականին միացան մեր Միությանը, իրական աշխատավարձերը կրկնապատկվել են։ Կոմունիզմի անկումից հետո Լեհաստանում և Բելառուսում բարեկեցության մակարդակը մոտավորապես նույնն էր։ Սակայն, ինչպես գիտենք, այդ երկրները բոլորովին տարբեր ուղիներ ընտրեցին»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ համեմատելով Լեհաստանում և Բելառուսում կյանքի մակարդակները։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսաքով՝ Լեհաստանն ընտրել է ժողովրդավարությունն ու եվրոպական ինտեգրումը․ իսկ Բելառուսն այլ ճանապարհով գնաց։ «Այսօր Լեհաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե երեք անգամ ավելի բարձր է, քան Բելառուսում»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը Եվրոպական ընդլայնման վերաբերյալ միջոցառման ժամանակ։

Leave a comment