Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լատվիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո կիսվել է տպավորություններով:
«Կարծում եմ՝ այսօր լավ խաղացինք, բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց ինչ-որ բան չհերիքեց։
Իհարկե, գոհ եմ, որ կարողացա անառիկ պահել դարպասը, սակայն պետք է գոլեր խփենք և հասնենք հաղթանակի։
Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում: Միշտ ուրախ ու հպարտ եմ, որ խաղում եմ Հայաստանի ու մեր ազգի համար: Հուսով եմ՝ ապագայում ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Երևանի «Ուրարտուի» 22-ամյա դարպասապահը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Միշիևը մեկնարկային կազմում մասնակցել էր նաև Կիպրոսի հավաքականի դեմ նոյեմբերի 12-ին կայացած խաղին (1:1): Նա այս տարվա հունիսին էր նորամուտը նշել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական հանդիպմանը (1:1):
Դավիթ Եղիազարյան