Հորդանանում Telegram հաղորդակն ամբողջությամբ արգելափակվել է․ այս մասին հայտնել է թագավորության Հասարակական անվտանգության վարչությունը։
Հայտարարության մեջ նշված է, որ որոշումը կայացվել է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ Հորդանանի իշխանությունների՝ Telegram-ը դարձել է հարթակ ծայրահեղական և արմատական գաղափարների տարածման, նաև կիբերհանցագործությունների կատարման համար։
Գերատեսչությունը նաև հորդորել է քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել սոցիալական մեդիա հարթակներից օգտվելիս։