Եվրամիության՝ Ուկրաինայի հարցով հստակ մանդատ ունեցող բանակցային թիմ նշանակելու պատրաստակամության բացակայության պատճառով եվրոպացիները Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում ստիպված էին «նստել երեխաների սեղանի շուրջ». այս կարծիքն է հայտնել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը։
«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ քննադատում եմ այն հանգամանքը, որ ԵՄ-ն այդքան երկար ժամանակ չէր կարողանում համաձայնության գալ հստակ մանդատով բանակցային թիմ նշանակելու հարցում։ Աբու Դաբիում Եվրոպան նստած էր երեխաների սեղանի շուրջ»,- գերմանական FAZ թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսության պատրաստակամություն, որը մինչ այժմ միությունը չի ցուցաբերել։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Մայնլ-Ռայզինգերը, եվրոպական երկրները մտադիր չեն հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային և այլ ճնշումների գործադրումից։
«Մեզ անհրաժեշտ են երկու բաղադրիչներն էլ՝ կոշտությունն ու երկխոսությունը»,- ընդգծել է Ավստրիայի ԱԳ նախարարը։