«Ազատություն». «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ մինչև այս տարվա ավարտը։
Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող Ֆարհադ Մամեդովը՝ չհստակեցնելով հանդիպման օրն ու օրակարգը։
Սեպտեմբերին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր հենց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ Գանձասարի և Դադիվանքի շուրջ ծագած լարվածության ֆոնին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)