Չալաբյանն առաջարկում է դիմել ՍԴ՝ կալանքի համատարած կիրառումը սահմանափակելու համար

https://arm.sputniknews.ru/20261116/chalabjann-arajarkum-e-dimel-sd-kalanqi-hamatarats-kirarumy-sahmanapakelu-hamar-109381847.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/18/69049892_149:0:1344:896_1920x0_80_0_0_9c438e8023cae5827ebd0d07c4c1632e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավետիք չալաբյան, քննարկում, կալանավայր, կալանավոր

ավետիք չալաբյան, քննարկում, կալանավայր, կալանավոր

Բաժանորդագրվել

Չալաբյանի խոսքով՝ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 48%-ը կալանավորվածներ են, այսինքն՝ նրանց նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չի կայացվել։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն առաջարկում է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կալանքի կիրառումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի սահմանադրականությունը։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

Չալաբյանի խոսքով՝ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 48%-ը կալանավորվածներ են, այսինքն՝ նրանց նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չի կայացվել։ Նրա ներկայացրած տվյալներով՝ եվրոպական միջին ցուցանիշը 25% է, Ռուսաստանում՝ 30%, Վրաստանում և Ադրբեջանում՝ 22%, Թուրքիայում՝ 17%, իսկ Բուլղարիայում՝ 7%։

«Փաստացի ազատազրկված մարդկանց կեսը դատավճիռ չունի։ Մեր բոլոր հարևան պետություններում վիճակն ավելի բարվոք է, քան Հայաստանում, որն իրեն հորջորջում է «ժողովրդավարության բաստիոն»»,– ասաց նա։

Չալաբյանի գնահատմամբ՝ խնդրի պատճառներից մեկը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի ոչ հստակ կարգավորումներն են, որոնք դատարաններին հնարավորություն են տալիս կալանքը կիրառել առանց բավարար փաստական հիմնավորումների։ Նրա խոսքով՝ դատարանները հաճախ պարզապես արձանագրում են, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ չբացատրելով, թե ինչու։

«Ոչ պատշաճ վարքագծի գնահատման չափանիշները կոնկրետ չեն։ Դատարանների որոշումներում ոչ թե հիմնավորում է գրված, այլ պարզապես հաստատում, որ այդպես է, և վերջ»,– մանրամասնեց Չալաբյանը։

Ընդդիմադիր գործիչը պնդեց, որ գործող կարգավորումը կարող է հակասել Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության և 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքներին։

«Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները հնարավորություն ունեն, օգտվելով իրենց մեկ հինգերորդի իրավունքից, դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու այս հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը»,– ասաց նա։

Չալաբյանն առաջարկեց նաև հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ հստակեցնելու կալանքի կիրառման պայմանները և խստացնելու դրա նկատմամբ դատական վերահսկողությունը։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի մայիսին ինքն էլ է կալանավորվել՝ իր դեմ հարուցված քրեական գործը որակելով շինծու և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Չալաբյանի համոզմամբ՝ ընդդիմությունը կարող է օրենսդրական և սահմանադրական մեխանիզմներով փորձել սահմանափակել կալանքի անհամաչափ կիրառումը՝ առանց սպասելու իշխանափոխության։

Հավելենք, որ քննարկումն ԱԺ-ում մեկնարկել էր մեկ րոպե լռությամբ՝ նոյեմբերի 10–ին կալանավայրումմահացած 46–ամյա Արսեն Գևորգյանի հիշատակին։

Leave a comment