https://arm.sputniknews.ru/20261116/krkin-keghts-haghvordagrutjunner-en-taratsvum-ngnn-zgushacnum-e-109380864.html
Կրկին կեղծ հաղորդագրություններ են տարածվում. ՆԳՆ–ն զգուշացնում է
Կրկին կեղծ հաղորդագրություններ են տարածվում. ՆԳՆ–ն զգուշացնում է
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ն հորդորում է չբացել կասկածելի հղումները, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T12:00+0400
2026-11-16T12:00+0400
2026-11-16T12:02+0400
խարդախություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/07/104292648_0:0:1500:844_1920x0_80_0_0_ec99bff3524465517a6421e76deaa3cb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով ստանում են ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ՆԳՆ–ն հորդորում է չբացել կասկածելի հղումները, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ։Խորհուրդ է տրվում արգելափակել ուղարկողին և հաղորդագրությունը նշել որպես անցանկալի (Spam/Junk)։Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես պետք է կապ հաստատել բանկի հետ և կատարվածի մասին տեղեկացնել ոստիկանությանը։Ընդգծվում է, որ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը անհրաժեշտ է ստուգել միայն պաշտոնական աղբյուրներով։Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/07/104292648_232:0:1357:844_1920x0_80_0_0_41636ab07c298136e4c8860f03a4cabe.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խարդախություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
խարդախություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
12:00 16.11.2026 (Թարմացված է: 12:02 16.11.2026)
Բաժանորդագրվել
ՆԳՆ–ն հորդորում է չբացել կասկածելի հղումները, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով ստանում են ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում է
ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ–ն հորդորում է չբացել կասկածելի հղումները, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ։
Խորհուրդ է տրվում արգելափակել ուղարկողին և հաղորդագրությունը նշել որպես անցանկալի (Spam/Junk)։
Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես պետք է կապ հաստատել բանկի հետ և կատարվածի մասին տեղեկացնել ոստիկանությանը։
Ընդգծվում է, որ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը անհրաժեշտ է ստուգել միայն պաշտոնական աղբյուրներով։
Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար
բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։
ԿԲ նախագահ
Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։