ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը հոկտեմբերին կազմել է 404 մլրդ դոլար, ինչը 42%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ 284.3 մլրդ դոլար։ Այդ մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։
Դեֆիցիտը հոկտեմբերի համար ռեկորդային է։
Բյուջեի եկամուտները նվազել են 9%-ով՝ նախորդ տարվա 404 մլրդ դոլարից հասնելով 369 մլրդ դոլարի։ Ֆիզիկական անձանց եկամտահարկի գծով մուտքերը, որոնք բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրն են, նվազել են՝217 մլրդ դոլարից հասնելով 186 մլրդ դոլարի։
Բյուջեի ծախսերն աճել են 13%-ով՝ նախորդ տարվա հոկտեմբերի 689 մլրդ դոլարից հասնելով 773 մլրդ դոլարի։ Medicare բժշկական ապահովագրության ծրագրի վրա ծախսերը կազմել են 170 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 150.6 մլրդ դոլարի համեմատ։
Հոկտեմբերը ԱՄՆ ֆինանսական տարվա առաջին ամիսն է։
ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը 2026 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կազմել է 1.992 տրլն դոլար։ Դա նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշից 217 մլրդ դոլարով կամ 12.2%-ով ավելի է։ Սա 2021 ֆինանսական տարվանից ի վեր ամենամեծ բյուջետային դեֆիցիտն է, երբ բյուջեի վրա ծանր ազդեցություն էին ունեցել COVID-19 համավարակից հետո վերականգնմանն ուղղված ծախսերը։