Լրացվում է
✔️Հանդիպումը կանցկացվի Հայաստանում։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Ադրբեջանում։ Սեպտեմբերի 23–ին հայտնի դարձավ, որ հերթական հանդիպումը չեղարկվել է Գանձասարում Հիքմեթ Հաջիևի արած հայտարարությունների սուր արձագանքների պատճառով։
📎Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների համար սեպտեմբերի 11-12-ին այց էր կազմակերպել օկուպացված Արցախ: Հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն։ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։