Արդեն նկատում ենք սև փիառի գործընթացներ. Փարսյանը քարոզարշավի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթանում, սակայն սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում արդեն ի հայտ են գալիս «սև PR-ի» դրսևորումներ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Գևորգ Փարսյանը։

«Այս պայքարում մեր օպոնենտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ իր թեկնածուներով։ Այս պահին կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ քարոզարշավը հանգիստ է ընթանում։ Բացառություն են սև PR-ի դրսևորումները, որոնք արդեն նկատում ենք սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում։ Բայց այդ ամենն այնքան անլուրջ է, որ մենք ուշադրություն էլ չենք դարձնում դրան», — ասել է Փարսյանը։

Մեկնաբանելով իր նկատմամբ հնարավոր ճնշումների մասին տեղեկությունները՝ նա նշել է, որ ինքն այդպիսի խնդիր չի տեսնում, թեև չի բացառում քաղաքական պայքարում տարբեր սցենարների հավանականությունը։

Փարսյանը նաև ընդգծել է նախընտրական քարոզարշավի ընթացքում հասարակական համերաշխության պահպանման կարևորությունը։

«Ընտրությունները գալիս-գնում են, իսկ ներքին համերաշխությունը խիստ կարևոր է։ Ուստի մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս քարոզարշավի ընթացքում լարվածություն չառաջանա», — հայտարարել է նա։

NEWS.am

Leave a comment