Փաշինյանը հանդիպել է Կամբոջայի վարչապետի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել

https://arm.sputniknews.ru/20261116/pashinjany-handipel-e-kambvojaji-varchapeti-het-hajtni-e-inch-en-qnnarkel-109373795.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109373089_84:0:1417:1000_1920x0_80_0_0_f6f3d9e94bdb713313cb6cfe922b2ca1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, վարչապետ, հայաստան, կամբոջա, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում

նիկոլ փաշինյան, վարչապետ, հայաստան, կամբոջա, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում

Բաժանորդագրվել

Զրուցակիցները նաև բարձր են գնահատել Պնոմպենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Կամբոջայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը ու Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը հանդիպում են ունեցել, ինչի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովի շրջանակում:

«Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առկա ներուժի իրացմանը միտված քայլերին: Չնայած պետությունների միջև առկա հեռավորությանը՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ:

Նշվում է, որ զրուցակիցները նաև բարձր են գնահատել Պնոմպենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքն ու նշել, որ այն անցնում է արդյունավետ քննարկումներով, որոնք նպաստում են կազմակերպության շրջանակում պետությունների սերտ համագործակցությանը:

Leave a comment