ԱԺ-ում այսօր լսումներ կանցկացվեն ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հալածանքների թեմայով։
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։
Լսումները հրավիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ։