Հայաստանի խոշոր հարկատուներ. 2026թ. հունվար-սեպտեմբերին մուծվել է 1.64 տրլն դրամ հարկ, առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Առաջատար տասնյակ

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 64.34 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավել է 11.84 մլրդ դրամով կամ 22.55%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը։

Երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 60.83 մլրդ դրամով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24.65 մլրդ դրամով կամ 68.16%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը։

Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 46.23 մլրդ դրամով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.28 մլրդ դրամով կամ 0.62%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը։

Չորրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 39.58 մլրդ դրամ, ինչը 2025թ. 34.88 մլրդ դրամ ցուցանիշից ավել է 4.69 մլրդ դրամով կամ 13.46%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։

Հինգերորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 38.09 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.20 մլրդ դրամով կամ 19.44%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետական բյուջե է մուտքագրել 27.99 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 3.00 մլրդ դրամով կամ 12.01%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը։

Յոթերորդ տեղում է Սոֆթ Կոնստրակտը, որը պետական բյուջե է մուտքագրել 25.25 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 55.10%-ով կամ 8.97 մլրդ դրամով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Դիջիթեյնը, որը պետական բյուջե է մուտքագրել 25.22 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 8.51 մլրդ դրամով կամ 50.98%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը։

Ֆիլիպ Մորիս Արմենիան իններորդ հորիզոնականում է՝ վճարելով 22.76 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 7.09 մլրդ դրամով կամ 45.28%-ով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը։

Տասնյակը եզրափակում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը մուծել է 20.40 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.14%-ով կամ 2.21 մլրդ դրամով։ 2025թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի, հանքարդյունաբերության և էներգակիրների ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են բանկային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, իսկ ծխախոտագործության ոլորտը՝ 3 ընկերությամբ։

Ընդհանուր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է շուրջ 370.68 մլրդ դրամ հարկ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավել է 24.99%-ով կամ 74.12 մլրդ դրամով (2025թ․ ցուցանիշը՝ 296.56 մլրդ դրամ)։

Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 960.07 մլրդ դրամ՝ +16.63% կամ 136.90 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,638.9 մլրդ դրամ՝ +199.56 մլրդ դրամ կամ 13.86%։

1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 22.62%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 58.58%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2026թ․ նոյեմբերի 13-ի դրությամբ՝ 360.54 դրամ), ապա՝ առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 1.028 մլրդ դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 2.663 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 4.546 մլրդ դոլար։

Leave a comment