Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր

Համացանցում են հայտնվել նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած զույգի ՝ Նարինեի ու Հովհաննեսի լուսանկարները։ 

Նարինե Բարսեղյանը 26 տարեկան էր և բնակվում էր Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Նա երթևեկում էր Ստեփանավան-Երևան տաքսիով՝ իր նշանածի՝ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանի հետ։ Նրանք երկուսն էլ տեղում մահացել են։

Զույգը երեք ամիս առաջ էր նշանադրվել, միասին աշխատում էին Երևանի բանկերից մեկում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված 9 անձից 6-ը եղել են միջմարզային տաքսի ծառայություն իրականացնող «Opel Zafira»-ի վարորդն ու ուղևորները։

Leave a comment