Օրվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Ռուսաստանի տարածաշրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական 230 անօդաչու թռչող սարք (ինքնաթիռային տիպի)։

«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Սև ծովի տարածքների վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 230 անօդաչու թռչող սարք (ինքնաթիռային տիպի)», – նշել են նախարարությունից։

Leave a comment