Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինի Պետությանը Անկախության օրվա առթիվ։
«Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում Պաղեստինի Պետությանը Անկախության օրվա կապակցությամբ»,- ասված է նախարարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Ի պատասխան՝ Հայաստանում Իրանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխություն ցուցաբերելու համար։
«Մենք գնահատում ենք Հայաստանի համերաշխությունը Պաղեստինի ժողովրդի հետ։ Իրանը շարունակում է հաստատակամորեն աջակցել ինքնորոշման, ազատության և անկախության նրանց անքակտելի իրավունքին»,- ասված է դեսպանության գրառման մեջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)