Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի լիագումար նիստերին:

Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Լիագումար նիստի շրջանակում քննարկվել են խաղաղությանը նվիրված հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներին:

Leave a comment