Իրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։
Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի ընկերությունը «IRIB» հեռուստաընկերությանը հայտնել էր առնվազն 5 զոհի և 17 վիրավորի մասին։
Վթարի ստույգ պատճառը դեռևս պարզված չէ։